Рубрика: Ընթերցանություն

Ընթերցանություն Փետրվար

Բարև բոլորին, այս ամիս ես կարդացել եմ Հարի Փոթեր գրքի երրորդ մասը՝ Ասկաբանի կալանավորը: Իմ գրքի հեղինակը Ջ.Ք.Ռոուլինգն է: Սկսել եմ կարդալ երբ այն նվեր ստացա փետրվարի 21-ին: Այս ընթացքում ես կարդացել եմ 120 էջ: Այս մասում ինչ հասցրել եմ կարդալ պատմվում է այս մասին, որ Հարի Փոթերը արթնանալով իր տան մեջ և տեսավ, որ իր մորաքրոջ ամուսնու մայրիկն է եկել, բայց այդ կինը չեր սիրում Հարիին: Նա ասաց, որ Հարի Փոթերը սովորում է Փոքրիկ տղաների դպրոցում, բայց նա սովորում էր Հոգվարթսում: Նա այնքան ջղայնացավ, որ մորաքրոջ ամուսինը այդքան վատ բան ասաց իր մասին: Ջղայնանալուց հետո իր մտքի ուժով այնպես արեց, որ իր մորաքրոջ ամուսնու մայրիկը դարձավ փուչիկ ու թռավ երկին: Այդ ժամանակ բոլորը ջյղայնանում էին իր վրա, նա գնաց և փակվեց իր սենյակում: Հետո հավաքեց իրերն ու տեղյակ պահեց մորաքրոջն ու ամուսնուն, որ ինքը լքում է տունը կապ չունի թե որ ուղղությամբ: Հարի Փոթերը ավտոբուսին սպասելուց տեսավ շատ արագ շարժվող ավտոբուս, որ անկարելի էր ինչ որ բան անել, նա նստեց այն և ասաց, որ ուզում է գնալ հյուրանոց: Գնաց հասավ հյուրանոց, որտեղ հանդիպեց Հերմիոնային և Ռոնին: Նրանք շատ ուրախացան: Օրեր անց գնացին Հոգվարթս:

Մնացացը դեռ չեմ հասցրել կարդալ, կարդալուն պես անպայման ձեզ էլ կպատմեմ սիրելիներս:

Ընթերցանություն Փետրվար: Один комментарий

Оставьте комментарий