Рубрика: Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Հայտնի է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չերեպունջա շրջանում է անձրև գալիս: Սակայն պարզվում է, որ երկրագնդում մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ անձրևում է: Դա Հարավային Ամերիկայում է: Անձրևի հեղինակը ջրվեժն է: Ուժեղ քամին, որը միշտ փչում է լեռներից, ջրափաշին հարթավայր է տանում: Այնտեղ ջրափոշին խոշոր կաթիլներ էն դառնում ու որպես անձրև է տեղանում:

Մի դաշտային մուկ հյուր կանչեց մառանում ապրող մկանը: Հյուր մուկը եկավ և որոշեց մինչև աշունը մնալ: Նա մի հատիկ գտավ, ցեխակոլոլ արմատներ կրծեց և ասաց.
-Չե, փշվառ մուկի նման ես ապրում: Քեզ հետ համեմատած ես առատության մեջ եմ ապրում: գնանք, տես:
Նա դաշտային մկանը համոզեց և տարավ տուն: Ցույց տվեց հացը, ալյուրը, թուզը, մեղրը և հյուրի աչքերը հաճույքից պսպխացին: Նա զամբյուղից պանիր էր ուզում վերցնել, բայց հանկարծ դուռը բացվեց:

  • եկավ
  • է եկել
  • կոտրվել է
  • կոտրվեց
  • եկավ
  • եկել է

Մարդիկ չկեղտոտեն
Չկռվեն
Եթե երեխաներ չլինեն
Լավ սովորես

Рубрика: Մայրենի

Ինքնաստուգում

Պիզայի աշտարակի անունը դեռ շատ կլսեք ու կկարդաք։ Այն հայտնի է նաև որպես «ընկնող» աշտարակ:

Այն (գտնվել) — գտնվում է Իտալիայում`Պիզա քաղաքում: Աշտարակը սկսել է թեքվել դեռևս շինարարության ըն-ացքում 1173 թ.:

Աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, ընդ որում երկու ընդմի-ումներն էլ տևել են բավականին երկար: Շինարարությունը իրականացվել է 1173-1360 թթ.: Ինչպես նշված էր սկզբում, աշտարակը սկսեց թեքվել շինարարության ժամանակ: Պատճառները հայտնի չեն սակայն ենթադրվում է որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

Մինչև այն պահը, քանի դեռ չէին վերակառուցել աշտարակը, այն թեքված էր 5,5 աստիճան դեպի հարավ: Այս պահին աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով:

Ընկնող աշտարակի  շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն։ Բայց, քանի որ թեքվածությունը նկատվել է հենց առա-ին հարկը կառուցելուց հետո, շինարարությունը դադարեցվել է, իսկ վարպետը (լքել) — լքել էր  քաղաքը:

Պիզայի աշտարակի բարձրությունը կարելի է համեմատել ութհարկանի տան հետ: Իտալիայի այս գրավիչ աշտարակը կշռում է 14.453 տոննա:

Կա մի լեգենդ այն մասին, որ Պիզայի աշտարակում իր փոր-երն է արել Գալիլեյը: Ասում են, որ գիտնականը (կանգնել) — կանգնում էր վերևի հարկում և տարբեր իրեր էր գցում ներքև: Նա փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակը կլինի 10 հարկանի և կլինի պատշգամբներով: Ինչպես նաև Պիզայի աշտարակը պետք է ունենար զանգակատուն և տանիք: Նախատեսվում էր, որ աշտարակը պետք է կառուցվի 98 մետր բարձրությամբ, բայց կառուցվեց ընդամենը 56 մետր:

Աշտարակն ունի յոթ զանգ, և նրանք բոլորն էլ կարգավորված են յոթ երաժշտական նոտաների վրա: Ամբողջ աշխարհում ամենագեղեցիկ զանգերի հնչեղությունն (ունենալ) — ունի Պիզայի աշտարակը:

Աշտարակի կեսը վերակառուցեցին 1233 թվականին: Ճարտարապետ Ջովաննի դի Սիմոնեն սկսեց մասնակցել շինարարությանը 1275 թվականից: Նա կարողացել է ավարտել միայն հինգերորդ հարկը: Աշտարակի ութերորդ հարկի կառուցումն ավարտել է Անդրեա Պիզանոն 1350 թ., և նա աշտարակի վերևում տեղադրել է աշխարհահռչակ զանգակատունը:

Ի՞նչ անունով է նաև հայտնի Պիզայի աշտարակը և ո՞ր երկրում է գտնվում:
(1 միավոր)
Պիզայի աշտարակը նաև հայտնի է որպես ՛՛ընկնող աշտարակ՛՛ Իտալիայում Պիզա քաղաքում:
Պիզայի աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, շինարարությունը դադարեցվել է, ինչո՞ւ:
(0,5միավոր)
Շինարարությունը դադարեցվել է, որովհետև՝ աշտարակի թեքությունը նկատել էին հենց առաջին հարկը կառուցելուց հետո, իսկ վարպետը լքել էր քաղաքը:

3.Ուշադիր կարդա Գալիլեյի մասին պատմվող լեգենդի հատվածը և պատասխանիր հետևյալ հարցերին.

ա) Ի՞նչ էր անում գիտնականի վերևի հարկում:
(0,5 միավոր)
Գիտնականը վերևի հարկից քցում էր տարբեր իրեր:

բ) Ի՞նչ էր փորձում ապացուցել գիտնականը:
(0,5 միավոր)
Գիտնականը փորձում էր ապացուցել, որ ընկնելու արագությունը կախված չէ ընկնող մարմնի զանգվածից:

4.Ի սկզբանե ի՞նչ էր նախատեսվում, ինչպիսի՞ն պետք է լիներ աշտարակը:
(0,5 միավոր)
Ի սկզբանը աշտարակը նախատեսում էին կառուցել 10 հարկանի և 98 մ, բայց կառուցվեց 56 մ:

Ո՞վ է սկսել Պիզայի աշտարակի շինարարությունը:
(0,5 միավոր)
Պիզայի աշտարակի շինարարությունը սկսել է Բոնանո Պիզանոն:
Ո՞վ է ավարտել Պիզայի աշտարակի շինարարությունը:
(0,5 միավոր)


Պիզայի աշտարակի շինարարությունը ավարտել է Անդրեա Պիզանոն:
Փակագծերում դրված բայերը անհրաժեշտ ձևով համապատասխանեցրո՛ւ տեքստին:
(1 միավոր)
(գտնվել) — գտնվում է
(լքել) — լքել էր
(ունենալ) — ունի

8.Տեքստի բառերից  4-ում բաց թողած տառի փոխարեն գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը:
(1 միավոր)
ընթացքում
ընդմիջումներն
առաջին
փորձերն

9.Տեքստում  ընդգծված նախադասությունը կետադրիր:
(1 միավոր)

Պատճառները հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով, որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը, կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

10.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության: (0,5 միավոր)

ա) քաղաք — բարդ
բ) ութերորդ — ածանցավոր
գ) բարձրություն — ածանցավոր
դ) լեգենդ — պարզ

11.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: (0,5 միավոր)

ա) աշտարակ — գոյական

բ) գրավիչ — գոյական

գ) ութերորդ — թվական

դ) Իտալիա — գոյական

12.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրիր բաց թողած տեղերում:
(1միավոր)

Գիտնականը վերևի հարկում կանգնած նայում էր, թե ինչպես են  իր գցած իրերը ընկնում ներքև:
( հարկ, գցել)

13. Տեքստից դուրս գրիր  5  ածական:
(1 միավոր)

Ստորերկրյա  

գրավիչ

երաժշտական

ամենագեղեցիկ

աշխարհահռչակ

Рубрика: Մայրենի

Կենդանիները գրական արձակ ստեղծագործություններ

« Արջաորս »

Հարցեր և առաջադրանքներ

1.Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

2.Դուրս գրիր տեքստից 5 գոյական, 5 ածական, և 5 բայ:

3.Դուրս գրիր տեքստի բառեր որոնք ունեն հականիշ:

4.Տեքստի մեջ կան բաց թողնված բառեր լրացրու դրանք:
Մտիկ տամ տեսնեմ, դրուստ որ, մի …… է գալի վերևիցը: Ամա ես էլ լսել եմ, որ արջը գողության գալիս` խաբելու …… առաջի երկու ոտը դոշին է ….., երկու ոտանի մարդի նման է գալի, …. որ մարդ ըլի: Ասի՝ Ավագ, էս օքմին չի, …. է:

5.Գրիր քեզ համար ամենա վախենալու մասը, ամենա ծիծաղելի մասը և ամենա տխուր մասը:

6.Գտիր տեղեկություն պատմվածքի հեղինակի մասին:

    Рубрика: Մաթեմատիկա

    Մաթեմատիկայի ինքնաստուգում

    1. Կատարել գումարում
    • 1/3+5/3= 6/3 
      • 2/5+6/5= 8/5
      • 9/13+8/13= 17/13
      • 13/15+2/15= 15/15
      • 1/2+7/2+9/2= 17/2
      • 3/4+14/4+6/4= 23/4
    • Կոտորկաները բերել ընդհանուր հայտարարի և կատարել գումարում
    • 2/3+5/6= 9/6
      • 3/2+7/6=16/6
      • 14/15+1/5=17/15
      • 2/5+4/5=6/5
      • 1/20+4/10=9/20
      • 4/15+3/5=10/15
      • 12/20+4/7=164/140
      • 24/30-1/6=38/60
    • Կատարե՛ք կոտորակների հանում:
      • 27/24 – 19/32 =51/96
      • 25/81 – 5/18 =32/162
      • 35/48  — 17/36=37/144
      • 43/64 – 15/24=39/192
      • 81/56 – 3/14 =138/112
      • 72/169 – 5/26 =158/676

    Рубрика: Հայրենագիտություն

    Հայրենագիտություն՝ Թեմա Արձաներ

    Վիկտորյա Հովսեփյան

    <<Սասունցի Դավիթ>> արձանը ձիարձան է և գտնվում է Երևանի՝ Սասունցի Դավթի հրապարակում։ Արձանը տեղադրվել է  1959 թվականին։ Այն ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Սասունցի Դավթի ճարտարապետը Միքայել Մազմանյանն է, իսկ քանդակագործը՝ Հայաստանի Ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարն է։ Քանդակը կառուցված է կոփածո պղնձից ու բազալտից:

    Նատալի Գալստյան

    <<Մայր հայաստան>> արձանը հանդիսավոր կերպով բացվել է 1975 թ. մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի 30-ամյակի առթիվ հավերժացնելու պատերազմում մասնակցած բազմաթիվ գյումրեցիների հիշատակը։ Իր բնույթով հուշարձանը հանդիսանում է Երևանի Հաղթանակի հուշարձանի տարբերակը և ունի երկակի իմաստ։ Այն կոչված է ճարտարապետության և քանդակագործության մոնումենտալ միջոցներով մեծարել հաղթանակը, հավերժացնել ընկածների հիշատակը, ինչպես նաև գովերգել աշխատանքը։

    Եվա Սահակյան

    Հայ մեծ գրող, լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անհետացման 60-ամյակի կապակցությամբ 1908 թվականին որոշվում է Երևանում հուշարձան կանգնեցնել։ Գործը պետք է իրականացներ Բաքվի Հայոց կուլտուրական միությունը։ Արձանը կառուցելու համար անհրաժեշտ գումարը՝ 12000 ռուբլին պետք է հավաքվեր հանգանակությամբ, ինչպես նաև կազմակերպված համարգներից ստացվող հասույթով։

    Рубрика: Մայրենի

    Առաջին անգամ

    Երբ փոքր էի, երազում էի սովորել երկանիվանի հեծանիվ քշել:Ես փորձում էի սովորել, բայց չէր ստացվում:Մինչ ինը տարեկան դառնալս չէր ստացվում:Մի օր, ես որոշեցի մինչ երկանիվանի հեծանիվ չսովորեմ քշել տուն չեմ վերադարնա:Երբ երեկո էր, մայրիկս կանչեց տուն:Հաջորդ օրը հայրիկս սովորեցրեց երկանիվանի հեծանիվ քշել:Ես շատ որախ էի, որ մինչև հիմա սիրով քշում եմ:

    Рубрика: Մայրենի

    Տեքստային աշխատանք

    Հարցերին պատասխանի´ր և պատասխաններն այնպես գրի’ր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստանաս:

    Մի հավի համար երկու կին կռվում են: Մեկն ասում է` հավն իմն է, մյուսն էլ թե` իմն է: Հավը վերցնում են ու գնում դատարան: Դատավորը հագնում է իր կապույտ մահուդից զգեստն ու դնում գլխարկը, ձեռքն է առնում գավազանը, նստում աթոռին ու կանչում գանգատվողներին: Նա նախ երկուսին էլ տուգանում է, հետո սկսում նրանց քննել:

    – Ո՜վ պարոն դատավոր,- ասում է կանանցից մեկը,- այս կինը սուտ է ասում: Հավն իմն է:
    Մյուս կինն ավելի սրտառուչ է խոսում ու դատավորին համոզում, որ հավն իրենն է: Խեղճ դատավորը չի կարողանում որոշում կայացնել, քանի որ ոչ մի վկա չի լինում: Այտեղ նրան օգնության է հասնում մի իմաստուն մարդ:

    – Թե որ վկա չունեք,- ասում է նա,- ուրեմն թող հավն ասի, թե ո´վ է ճիշտ ասում:

    – Ինչպե՞ս թե հավն ասի,- զայրանում է դատավորը,- հավն մա՞րդ է:

    – Հիմա ցույց կտամ,- ասում է իմաստունն ու հավը գրկած դուրս գալիս: Տանում է, կանանցից մեկի տան մոտ բաց թողնում: Հավը վախվխելով դես ու դեն է նայում ու փախչում դեպի փողոց: Իմաստունն ընկնում է նրա հետևից ու բռնում, տանում մյուս կնոջ տան մոտ: Այստեղ հավը համարձակ վազում է ու մտնում հավանոց:

    – Տեսա՞ք, թե հավն ինչպե´ս ասաց, ու բույնն էլ նրա վկան էր,- ասաց իմաստունը:

    Հարցեր
    Ինչո՞ւ էին վիճում կանայք:
    Կանայք վիճում էին մի հավի համար, մեկն ասում էր իմն է, մյուսը՝ ասում էր իմն է:
    Դատավորն ինչո՞ւ չէր կարողանում վճիռ կայացնել:
    Դատավորը չէր կարողանում վճիռ կայացնել քանի որ, մի կինն ասում էր, որ հավն իրենն է, իսկ մյուսը ավելի շատ էր համուզում դատավորին, որ հավն իրենն է իսկ վկա չի լինում այդ պատճառով էլ դատավորը շփոտվեց:
    Ճշմարտությունն ինչպե՞ս պարզեցին:
    Քանի որ դատավորը չի հասկանում թե ում հավն է, մի իմաստուն տանում է կանանց տան մոտ առաջին կնոջ տանից հավը փախչում է, իսկ երբ իմաստունը տանում է երկրորդ կնոջ տան մոտ հավը միանգամից մտնում է հավանոց այդպես էլ պարզում են ճշմարտությունը:

    Рубрика: Բնագիտություն

    Ամփոփիչ թեստային առաջադրանք

    Լրացնել բաց թողնված բառերը՝

    • Ամպերը տարբերակում են ըստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ),շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):
    • Մթնոլորտի շերտերն են ներքնոլորտ, վերնոլորտ, արտաքին ոլորտ։ Մենք ապրում և ստեղծագործում ենք ներքին շերտում։
    • Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։ Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որը լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի)
    • Տարբերում են քամու հետեյալ տեսակ ները՝ պասատններ, լեռնահովտային քամիներ, բրիզներ, մուսոններ: Իրեն ուղղությունը չի փոխում պասատները։
    • Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են մառախուղ և ամպ: