Рубрика: Բնագիտություն

Ամփոփիչ թեստային առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝

  • Ամպերը տարբերակում են ըստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ),շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):
  • Մթնոլորտի շերտերն են ներքնոլորտ, վերնոլորտ, արտաքին ոլորտ։ Մենք ապրում և ստեղծագործում ենք ներքին շերտում։
  • Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։ Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սար­քով, որը լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի)
  • Տարբերում են քամու հետեյալ տեսակ ները՝ պասատններ, լեռնահովտային քամիներ, բրիզներ, մուսոններ: Իրեն ուղղությունը չի փոխում պասատները։
  • Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են մառախուղ և ամպ:
Рубрика: Բնագիտություն

Քամի. Առաջադրանքներ

Տարբերում են քամու հետեյալ տեսակ ները՝ բրիզները, մուսսոններ, պասսատներ, լեռնահովտային քամիներ:

Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին:

Լեռնահովտային քամիները առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը:

Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններ ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:

Մուսսեններ իրենց ուղղությունը փոխում են տարին երկու անգամ։

Պասսատներ արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությ ունը երբեք չեն փոխում:

Օրական երկու անգամ փոխում են իրենց ուղղությունը լեռնահովտային և բրիզզները քամիները։

Իրենց ուղղությունը երբեք չեն փոխում պասսատներ։

Рубрика: Բնագիտություն

ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:
    Քամու բնութագրիչներից կարեոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանա­կություն: 
  2. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:
    Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:
  3. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:
    Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժր չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանա­կին քամու ուժր 0 բալ է, իսկ եթե քամու ուժր 12 բալ է, ապա փոթորիկ է, որի րնթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:
  4. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:
    Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
  5. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:
    Քամու ուժի օգտագործման առա­ջին՝ պարզագույն միջոցր եղել է առագաստը, որի օգնությամբ մարդր հազա­րամյակներ շարունակ օվկիանոսում փո­խադրել է բեռներ ու մարդկանց:
Рубрика: Բնագիտություն

Քամու տեսակներ և քամու առաջացում

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:
    Քամին հորիզոնական օդ է:
    Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածր տեղափոխվում է ցածր ճնշման վայր, ևառաջա­նում է քամի:
  2. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:
    Բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:
    Բրիզներ, լեռնահովտային քամիներ:
  3. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:
    Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:
  4. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:
    Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա րնթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:
Рубрика: Բնագիտություն

Ինքնաստուգում Բնագիտույունից

Լրացրեք նախադասությունը.

Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը :Բերեք օրինակներ:

Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական ե կենդանական աշխարհով: Օրինակ, Միջ¬երկրական ծովը, Սև ծովը և այլն:
Օվկիանոսի կամ ծովի այն մասերր, որոնք առավել շատ են ներթա¬փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցը:
Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա¬ժանող բնական ջրային նեղ տարածքներր կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:
Համաշխարհային օվկիանոսի ջուրր, ներթափանցելով ցամաքի մեջ, վերջինս խիստ մասնատել է, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ կղզիներ և թերակղզիներ:

Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ, և որոնք աղի։

Քաղցրահամ ջրերը նրանք են երբ 1լիտր քիչ գոնե 1 գրամ աղ կա։Աղի ջրերը նրանք են որոնք ունեն 1 գրամից ավել աղ։

Գլխավոր գետերի մեջ թափվող գետերը դրանց աղբյուրներն  են.

Ըստ հոսակարգի, լճերը լինում են … եւ …, ըստ քիմիական կազմի, … եւ ….Որ գետերն են նավարկելի լեռնային, թե հարթավայրային։ Որ գետերն են արագահոս լեռնային, թե հարթավայրային։Օվկիանոսային ինչ հոսանքներ գիտեք։Ջրոլորտի բաղադրամասերն են …………..:Կղզիները դա ——————-, թերակզղիները դա ———————, նեղուցները —- ——————:

9.Ընտրեք ճիշտ տարբերակը.

Համաշխարհային օվկիանոսի մակերևույթին ջրի շարժման պատճառներից են,

ա) քամիները, անձրեւները, հրաբուխները, Արեւի ու Լուսնի ձգողականությունը

բ) քամիները, երկրաշարժերը, հրաբուխները, Արեւի ու Լուսնի ձգողականությունը

գ) քամիները, երկրաշարժերը, մառախուղը, Արեւի ու Լուսնի ձգողականությունը

10.Ընտրեք ճիշտ պնդումերը:

ա) Օվկիանոսային հոսանքների առաջացման պատճառը միայն ստորջրյա երկրաշարժերն են.

բ) Մակընթացություն եւ տեղատվություն առաջանում են Լուսնի եւ Արեգակի ձգողության ուժերի ազդեցությամբ.

գ) Լեռնային գետերը հոսում են արագ, իսկ հարթավայրայինները, դանդաղ.

Рубрика: Բնագիտություն

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐ. ԱՂԲՅՈՒՐՆԵՐ, ԱՐՏԵԶՅԱՆ ՋՐԵՐ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։
    Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։
  2. Որո՞նք են ջրաթափանց և ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։
    Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնե­լու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:
    Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:
    Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:
  3. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:
    Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:
  4. Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը:
    Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ և մաքուր աղբյուրներ:
    Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:
    Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ:
  5. Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան:
    Միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռե­լիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան:
  6. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:
    Ստորերկրյա ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:
Рубрика: Բնագիտություն

Բնագիտություն

Փորձ 1 Անրաժեշտ պարագաներ խորը տարա, սև բիբառ, ջուր և ոճառ:
Տարայի մեջ լցնում ենք ջուր և սև բիբառ մատին անում ենք ոճառ և դնում սև բիբառով ջրի վրա ստացվում է, որ բիբառի հատիկները գնում են դես ու դեն:


Փորձ 2 Անրաժեշտ պարագաներ մոմ, լուծկի, ապակե բաժակ, խորը տարա և ջուր:Վառում ենք մոմը տարայի մեջ լցնում ենք ջուրը մոմը դնում ջրի վրա վերցնում ենք բաժակը դնում ենք մոմի վրա և տեսնում ենք, որ ջուրը լցվում է բաժակի մեջ:

https://cloud.mail.ru/stock/2fSXFryzjzTrrcP7cRXM7Ht6
Այս տեղ ես նկարահանել եմ ինչպես ես կատարեցի փորձերը։

Рубрика: Բնագիտություն

Բնագիտություն

  1. Ինչ ենք հասկանում Տիեզերք ասելով:
    Տիեզերքը դա տարբեր երկնային մարմինների ամբողջություն է , շատ մեծ անսահման տարածություն;
  2. Տիեզերական ինչ մարմիններ գիտես, թվարկիր:
    Արեգակ, աստղեր, մոլորակներ, գալակտիկաներ, աստերոիդներ, մետեորիտներ
  3. Ինչ է աստղը:
    Աստղը դա շատ տաք, ահավոր տաք և լույս տվող անչափ մեծ գազային մարմին է, որը կազմված է ջրածնից և հելիումից
  4. Ինչ  համաստեղություններ գիտեսն և քանիսն են դրանք: Գիտնականները առայժմ դտել են 88 համաս­տեղություն, դրանց անունները դրելեն կենդանիների առասպելական հերոսների և ուրիշ անուններով, օրինակ՝ Մեծ Արջ, Փոքր Արջ, Առյուծ, Վիշապ, Անդրոմեդա , Օրիոն, Հյուսւսային թագ, Օձակիր
  5. Ինչպես է կոչվում մեր գալակտիկան: Ինչ հայկական ավանդապատում է կապվում մեր գալակտիկայի անվան հետ:
    Մեր գալակտիկան կոչվում է Ծիր Կաթինը : Այն կազմված է աստղերից, գազից և փոշուց, այստեղ է գտնվում նաև Արեգակնային համակարգը։
    Վահագնի անվան հետ են կապել Ծիր Կաթին համաստեղությունը կամ, ինչպես հին հայերն են անվանել, Հարդագողի ճանապարհը: Ըստ ավանդության՝ Վահագնը ասորեստանցիների նախնի Բարշամից (Բել) հարդ է գողացել, որի մի մասը թափվել է երկնակամարում և հետք թողել, որն էլ կոչվել է Հարդագողի ճանապարհ:
Рубрика: Բնագիտություն

ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ. ԴԻՏՈՒՄ, ՓՈՐՁ, ՉԱՓՈՒՄ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որո՞նք են բնության ուսումնասիրման եղանակները:
    Բնության մասին ավելի խոր գիտելիքներ կարելի է ձեռք բերել փորձե­րի միջոցով: Փորձի ընթացքում հեռազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթր, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք: Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ե­ղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոն­ցից են դիտումը, փորձը և չափումները:
  2. Ի՞նչ է դիտումը, բերեք օրինակներ:
    Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկությունները: Դիտումներր մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։
  3. Ինչո՞վ է փորձը տարբերվում դիտումից:
    Փորձերի միջոցով ուսումնասիրում են ոչ միայն անկենդան, այլև՝ կեն­դանի մարմինների հատկություններր: Օրինակ՝ փորձերով կարելի է պար­զել որոշ նյութերի օգտակար ազդեցությունր բույսերի աճի վրա կամ ստու­գել սննդում թունավոր նյութերի առկայությունր:
  4. Նկարագրեք որևէ փորձ։
    Անոթի մեջ լցրեք ջուր և սկսեք տաքացնել: Փորձի րնթացքում հետևեք ջրի մեջ իջեցված ջերմաչափի ցուցմունքին ։
    Երբ ջուրն սկսի եռալ, գրանցեք ջերմաչա­փի ցուցմունքր: Դա կլինի ջրի եռման ջերմաստիճանը: Կպարզվի, որ ջրի եռման ջերմաստիճանր կախված չէ ջրի քանակից: Ինչ քանա­կությամբ ջուր էլ վերցնեք, կեռա միևնույն ջերմ­աստիճանում:
  5. Թվարկեք երկարության ժամանակի, զանգվածի չափման միավորները:
    Դիտումներր և փորձերը լրացվում են չափումներով և քանական հաշ­վարկներով: Ոչ մի լուրջ հետազոտություն չի իրականացվում առանց չա­փումների: Երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաննե­րով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:
Рубрика: Բնագիտություն

Բնագիտություն

Ներքևի հուշող բառերից գտնել համապատասխան պատասխանները

  1. Մեծ տափարակ հարթ վայր:
    Հարթավայր
  2. Համարյա ուղղահայաց վեր խոյացող քարային զանգված:
    ժայռ
  3. Բարձունքների միջև ընկած երկարավուն ու աստիճանաբար ցածրացող տեղանք:
    Ձոր
  4. Լեռների, ժայռերի մեջ խոռոչ:
    Քարանձավ
  5. Ծառածածկ տարածք:
    անտառ
  6. Աղքատիկ բուսականություն ու կենդանական աշխարհ ունեցող չորային տարածք:
    Անապատ
  1. Զգալի մեծության բնական ջրահոսք:
    լիճ
  2. Օվկիանոսի հետ կապված ջրային մեծ տարածություն:
    ծով
  3. Լեռների երկարաձիգ շարք:
    Լեռնաշղթա
  4. Ջրով լցված բնական գոգավորություն:
    Գետ
  5. Վեր խոյացող բնական մեծ բարձրություն:
    Սար
  6. Խոտով և ծաղիկներով ծածկված դաշտ:
    Մարգագետին

Հուշող բառեր՝ Մարգագետին, սար, լիճ, լեռնաշղթա ծով, գետ, անապատ, անտառ, քարանձավ, ձոր, ժայռ, հարթավայր։