Հարցերին պատասխանի´ր և պատասխաններն այնպես գրի’ր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստանաս:
Մի հավի համար երկու կին կռվում են: Մեկն ասում է` հավն իմն է, մյուսն էլ թե` իմն է: Հավը վերցնում են ու գնում դատարան: Դատավորը հագնում է իր կապույտ մահուդից զգեստն ու դնում գլխարկը, ձեռքն է առնում գավազանը, նստում աթոռին ու կանչում գանգատվողներին: Նա նախ երկուսին էլ տուգանում է, հետո սկսում նրանց քննել:
– Ո՜վ պարոն դատավոր,- ասում է կանանցից մեկը,- այս կինը սուտ է ասում: Հավն իմն է:
Մյուս կինն ավելի սրտառուչ է խոսում ու դատավորին համոզում, որ հավն իրենն է: Խեղճ դատավորը չի կարողանում որոշում կայացնել, քանի որ ոչ մի վկա չի լինում: Այտեղ նրան օգնության է հասնում մի իմաստուն մարդ:
– Թե որ վկա չունեք,- ասում է նա,- ուրեմն թող հավն ասի, թե ո´վ է ճիշտ ասում:
– Ինչպե՞ս թե հավն ասի,- զայրանում է դատավորը,- հավն մա՞րդ է:
– Հիմա ցույց կտամ,- ասում է իմաստունն ու հավը գրկած դուրս գալիս: Տանում է, կանանցից մեկի տան մոտ բաց թողնում: Հավը վախվխելով դես ու դեն է նայում ու փախչում դեպի փողոց: Իմաստունն ընկնում է նրա հետևից ու բռնում, տանում մյուս կնոջ տան մոտ: Այստեղ հավը համարձակ վազում է ու մտնում հավանոց:
– Տեսա՞ք, թե հավն ինչպե´ս ասաց, ու բույնն էլ նրա վկան էր,- ասաց իմաստունը:
Հարցեր
Ինչո՞ւ էին վիճում կանայք:
Կանայք վիճում էին մի հավի համար, մեկն ասում էր իմն է, մյուսը՝ ասում էր իմն է:
Դատավորն ինչո՞ւ չէր կարողանում վճիռ կայացնել:
Դատավորը չէր կարողանում վճիռ կայացնել քանի որ, մի կինն ասում էր, որ հավն իրենն է, իսկ մյուսը ավելի շատ էր համուզում դատավորին, որ հավն իրենն է իսկ վկա չի լինում այդ պատճառով էլ դատավորը շփոտվեց:
Ճշմարտությունն ինչպե՞ս պարզեցին:
Քանի որ դատավորը չի հասկանում թե ում հավն է, մի իմաստուն տանում է կանանց տան մոտ առաջին կնոջ տանից հավը փախչում է, իսկ երբ իմաստունը տանում է երկրորդ կնոջ տան մոտ հավը միանգամից մտնում է հավանոց այդպես էլ պարզում են ճշմարտությունը: