Рубрика: Без рубрики

Գտնված երազ, Դիլաքյան եղբայրներ

Բարև ձեզ ընկերներ, գիտեք ի՞նչ եմ ձեզ պատմելու, չեք էլ պատկերացնի թե ում հետ եմ ծանոթացել: Ասեմ թե կկռահեք: Լավ ասեմ: Ո՞վ է դիտել <<Գտնված երազ>> մուլտֆիլմը, գիտեք թե ովքե՞ր են այդ մուլտֆիլմի ստեղծողները, չգիտեք, իսկ ես գիտեմ, Դիլաքյան եղբայրները: Ես հանդիպել եմ նրանց և հարցեր տվել, որոնք ինձ հետաքրքրում էին: Նրանք այքան լավն էին, այնքան բարի պապիկներ էին ու շատ նման էին մուլտֆիլմի պապիկին: Իսկ գիտե՞ք ինձ ինչ էր հետաքրքրում, իմ մայրիկին փոքր ժամանակ նմանեցնում էին մուլտֆիլմի հերոսուհուն, ես հարցրեցի, <<Ես նման եմ հերոսուհուն>>, իսկ նրանք ասեցին, որ շատ: Ու գիտեք որ նրանք ուզում են մուլտֆիլմի շարունակությունը նկարել և գիրք գրել մուլտֆիլմի մասին: Ես  էլ եմ նոր իմացել ու շտապել եմ ձեզ հետ կիսվել: Ամառը դեռ առջևում է ու ես պատրաստվում եմ էլի հայտնի մարդկանց հետ ծանոթանալ ու զրուցել, սպասեք նոր լուրերի:

Оставьте комментарий